Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/2/2022
share

Թեղուտցիները չեն հրաժարվելու իրենց պահանջներից

«Թեղուտ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որ իրականացնում է կադրային հարցերով քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցկացման գործընթաց: Ընդունելությունն իրականացվելու է ընկերության աշխատակիցների և ընկերության աշխատակից չհանդիսացող քաղաքացիների համար։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն կապ է հաստատել Թեղուտի բնակիչներից ոմանց հետ, ովքեր 2022թ․ հունվարի 25-ին «Թեղուտ» ՓԲԸ-ի անցակետի մոտ բողոքի ակցիա էին իրականացրել, նրանց առաջարկելով աշխատանք։
Cvmedia.am-ը կապ հաստատեց բնակիչների հետ՝ իմանալու նրանց դիրքորոշումը։ Մեզ հայտնեցին, որ ելնելով սոցիալ-տնտեսական ծանր վիճակից՝ չի բացառվում, որ քաղաքացիներից ոմանք՝ իրենց աշխատանքի ընդունման պարագայում կընդունեն այդ առաջարկը, սակայն չեն հրաժարվի իրենց հիմնական պահանջներից․ այն է՝ դադարեցնել արտանետումները դեպի Թեղուտի գյուղատնտեսական հողեր և շրջակա միջավայր և ստեղծել այլընտրանքային զարգացման նոր ուղղություններ իրենց գյուղում։

cvmedia.am

4

facebook sharing button facebook